Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի փոխմարզպետն ու կրթության վարչության պետը` Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարներ

Հունվար 17,2013 16:16

 

Դեռևս պաշտոնապես չհաստատված տվյալներով, Շիրակի մարզում Սերժ Սարգսյանի շտաբը գլխավորելու են մարզպետարանի երկու ազդեցիկ պաշտոնյաներ` մարզպետարանի կրթության վարչության պետ, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նորընտիր ղեկավար Սահակ Մինասյանն ու նույն կուսակցությունում նրա տեղակալ, փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: Փաստորեն՝ Սերժ Սարգսյանը երկու շտաբ է ունենալու Շիրակի մարզում:

Սեյրան Պետրոսյան

Փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, որը ծնունդով Աշոցքից է, և մեծ ազդեցություն ունի գյուղերում, գլխավորելու է Շիրակի մարզի բոլոր համայնքները` առանց Գյումրիի: Նա, ըստ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի խորհրդական Արաքսյա Կիրակոսյանի, հունվարի 20-ից այս նպատակով արձակուրդ կվերցնի:

Իսկ Գյումրին, որտեղ իրոք բարդ է կառավարելը, որովհետև գյումրեցիներն անկանխատեսելի են, գործող իշխանություններին չեն վստահում ու սա ցուցադրեցին ԱԺ ընտրություններում`ձայները տալով ԲՀԿ-ին, իշխող կուսակցությանն էլ պարտության մատնելով, նախագահի շտաբը կգլխավորի ընտրական գործընթաց կազմակերպելու մեծ փորձ ունեցող Սահակ Մինասյանը: Նշենք, որ վերջինս մի քանի ամիս առաջ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար ընտրվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փոխարեն:

Անցած նախագահական ընտրություններին ևս Սահակ Մինասյանը, մարզպետ Լիդա Նանյանի հետ համատեղ, գլխավորում էր Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը Շիրակի մարզում: Հավելենք նաև, որ բոլոր համայնքներում նախընտրական աշխատանքները կազմակերպելու նպատակով արդեն իսկ աշխատանքային խմբեր են ստեղծվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031