Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական ոստիկանությունը կրկին զգուշացնում է

Հունվար 17,2013 15:31

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2012 թվականի աշնանային զորակոչի ընթացքում տարածել էր հաղորդագրություն, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր անում զերծ մնալ զինծառայությունից խուսափելու կամ իրենց  բնակավայրին մոտիկ զորամասերում ծառայելու գայթակղիչ, բայց հանցավոր գործարքներից, քանզի դրանք միանշանակորեն դատապարտված են ձախողման: Այդուհանդերձ եղել են որոշ քաղաքացիներ ու քրեածին տարրեր, որոնք լուրջ չեն ընդունել հաղորդագրությունը և դիմել խարդախության ու կաշառակերության:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության կասկածանքով ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել ՊՆ զորամասերից պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Մ.Բ.-ն: Պարզվել է, որ 2011 թվականից զինված ուժերում ծառայության անցած Մ.Բ.-ն երկկողմ հանցավոր համաձայնության արդյունքում 2012 թվականի նոյեմբերին խոշոր չափի գումար է ստացել քաղաքացի Հ.Մ.-ին, ինչի  դիմաց խոստացել է, որ նրա որդին 2012 թվականի աշնանային զորակոչի շրջանակում ծառայության կզորակոչվի ծնողի կամեցած զորամաս: Սակայն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության դեպքը կասեցվել է: Հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ զգուշացնում է զերծ մնալ հանցավոր գործարքներից, նմանաբնույթ դեպքերում դատապարտելի են ոչ միայն քրեածին տարրերի, այլև այն ծնողների վարքը, ովքեր, կուլ գնալով գայթակղից առաջարկներին, փորձում են իրենց զավակներին զերծ պահել զինծառայությունից կամ տեղափոխել իրենց բնակավայրին մոտիկ զորամասերում:

ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031