Գլխավոր զինդատախազ Գեւորգ Կոստանյանի տվյալներով, նախորդ տարի զինված ուժերում մահվան ելքով 26 հանցագործություն է գրանցվել, դրանցից 9-ը՝ հակառակորդի կողմից: Որպես դեպքերի նվազման առաջընթաց՝ նա այսօրվա ասուլիսում նշեց, որ 2011-ին մահվան 34 դեպք էր գրանցվել:
Ըստ զինդատախազի, ընդհանուր առմամբ` զինված ուժերում արձանագրված բռնության հետևանքով մահվան դեպքերը 2011-ի համեմատությամբ նվազել են 50 տոկոսով:
Ըստ պարոն Կոստանյանի, 2012-ին զինվորական հանցագործությունները 2011-ի նկատմամբ նվազել են 21,2 տոկոսով, իսկ 2010 թվականի համեմատ նվազել են ավելի քան 30 տոկոսով:
Նա չհամաձայնեց, որ հ/կ-ների տվյալները ԶՈՒ մահացության դեպքերի վերաբերյալ էական տարբերվում են պաշտոնական տվյալներից: Նա ասաց, որ հ/կ-ի ներկայացրած տվյալները միշտ ստուգում են ու նույնիսկ մի անգամ էլ պարզել են, որ կենդանի զինվորին մահացած էր հ/կ-ն ներկայացրել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ