ՀՀ նախագահի թեկնածու եւ արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդի գլխավոր դիվանագիտական խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի հետ:
Պաշտոնական հանդիպումը, որը ներառում էր Հայաստանի առաջիկա ընտրություններին, ժողովրդավարության գոյավիճակին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ Երեւանի արտաքին քաղաքականության ապագա գերակայություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տեղի ունեցավ Ելիսեյան պալատում՝ Ֆրանսիայի նախագահի նստավայրում:
Ավելի վաղ Հովհաննիսյանը մասնակցել էր ֆրանսահայ համայնքի հետ հանրային ֆորումին, որտեղ հանդես էր եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) եւ Հայկական սփյուռքի առջեւ ծառացած այսօրվա ու վաղվա մարտահրավերներին:
«Ժառանգության»մամուլի հաղորդագրություն