Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ չցանկանալով, բայց այնուամենայնիվ անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին.
«Ես չէի ցանկանա անդրադառնալ այդ հարցազրույցին, հատկապես ղարաբաղցիների առումով: Ես այնքան եմ վրդովվել: Այնպիսի տպավորություն էր, որ հասարակությունում 10 տարի կար տհաճ հակամարտություն, եւ վերջին 5 տարում ինձ համար շատ հաճելիորեն դա վերացել էր: Իսկ ի՞նչ, եթե ղարաբաղցի չլիներ Սերժ Սարգսյանը, այսինքն հայաստանցին թուրք է, որ պետք է գար պայքարեր, ինչի՞ մասին է խոսքը: Եթե քաղաքական առումով նայենք հարցին, ապա նա, կոպիտ ասած, ասում է՝ դե ես եմ բերել, չեմ ուզում խանգարել, բայց հետեւից ասում է, որ սխալներ է անում, այսինքն՝ եթե սխալ է անում, պետք չէ կպնել նրան, թող շարունակի, որովհետեւ ես եմ բերել»,-նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ չի կարողանում հասկանալ, չի ուզում քննադատել, բայց կարծում է՝ ինքը չէ, որ պետք է քննադատի նախագահների խոսքը:
Նրա խոսքով՝ կգա ժամանակ, որ Հայաստանում նախագահին կից կստեղծվի նախագահների ակումբ, որում ընդգրկված կլինեն բոլոր նախագահների ներկայացուցիչները, խորհրդատու ինստիտուտները:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ