Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զինդատախազը՝ Մատաղիսի գործի մասին

Հունվար 17,2013 14:56

«Կոնկրետ գործերի առնչությամբ կխոսենք հետո, առանձին: Հիմա քննարկում ենք, ունենք ժամանակ համապատասխան վերաքննիչ բողոք բերելու կամ չբերելու հարցի վերաբերյալ, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,-այսօր ասուլիսի ժամանակ Մատաղիսի գործի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց գլխավոր զինդատախազ Գեւորգ Կոստանյանը:

Հարցին՝ կարելի՞ է Մատաղիսի գործը համարել ձեր կոկորդին կանգնած ոսկոր, պարոն Կոստանյանն ասաց. «Որեւէ գործ որեւէ մեկի կոկորդին կանգնած չէ: Եվ իմ նախորդները, եւ ես կատարում ենք մեր ծառայողական պարտականությունները»:

Հարցին՝ գործը համարո՞ւմ եք բացահայտված, պարոն Կոստանյանն ասաց՝ երբ կկողմնորոշվենք դատական ակտի բողոքարկման հարցում, հետո կխոսենք մանրամասն:

Նա հրաժարվեց տեղեկություններ տրամադրել գոմեշի մսի գործով քննության վերաբերյալ:

Անդրադառնալով ԶՈՒ հանցագործությունների չբացահայտված դեպքերին եւ տուժող կողմերի պնդումներին, թե գործերը փլվում են դատարանում, զինդատախազն ասաց, որ բոլոր գործերին էլ հետեւում է ու բոլոր գործերի վերաբերյալ ունի իր դիրքորոշումը. «Հանրությունը տեղյակ է բոլոր գործերով իմ դիրքորոշմանը, երբ հայտնել եմ: Այսօր առանձին որեւէ  գործի,  կրկնվեմ 48-րդ անգամ,  չեմ անդրադառնում: Երբ ժամանակը գա, կհայտնեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031