Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդակը գլխատել է, որովհետեւ քանդակված մարդու գլուխը բարձր է եղել եկեղեցուց

Հունվար 17,2013 14:34

Տեղեկացրել ենք, որ Իջեւանի քաղաքային զբոսայգում ավերվել է խորհրդային տարիներին Իջեւանում անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի քանդակներից մեկը: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գեւորգյանը ոստիկաններին հրահանգել էր հնարավորինս արագ բացահայտել հանցագործությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Իջեւան քաղաքի բնակիչ,1960թ. ծնված Մարտուն Ղալումյանը: Նա հաշվառված է որպես հոգեկան հիվանդ:

Վերջինս ոստիկաններին ասել է, որ քանդակը գլխատել է, որովհետեւ քանդակված մարդու գլուխը բարձր է եղել նույն արձանի ուսին քանդակված եկեղեցուց: Մարտուն Ղալումյանը խոստովանել է, որ ինքը նախկինում էլ զբոսայգում քանդակներ է ջարդել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031