Շախմատի Հայաստանի տղամարդկանց 73-րդ առաջնության 5-րդ տուրում գրանցվել են այսպիսի արդյունքներ. Տիգրան Լ. Պետրոսյան-Զավեն Անդրիասյան՝ 1/2, Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Քոթանջյան՝ 1/2, Հովիկ Հայրապետյան-Ռոբերտ Աղասարյան՝ 1:0, Սամվել Տեր-Սահակյան-Արման Փաշիկյան՝ 0:1, Ավետիք Գրիգորյան-Հրանտ Մելքումյան՝ 1/2: Հինգ տուրից հետո մասնակիցները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:
1. Տիգրան Լ.Պետրոսյան 4,5 միավոր
2. Ավետիք Գրիգորյան 3,5
3.Ռոբերտ Հովհաննիսյան 3,5
Կարդացեք նաև
4. Զավեն Անդրիասյան 3,0
5. Արման Փաշիկյան 3,0
6. Հովիկ Հայրապետյան 2,5
7. Սամվել Տեր-Սահակյան 2,0
8. Տիգրան Քոթանջյան 1,5
9. Հրանտ Մելքումյան 1,0
10. Ռոբերտ Աղասարյան 0,5
Այսօր թե տղաները, թե աղջիկները հանգստանում են: Վաղը շախմատիստները պայքարը կվերսկսեն վեցերորդ տուրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ