Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու փրկված կյանք՝ նորածնային խնամքի սարքավորումների շնորհիվ

Հունվար 17,2013 14:12

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նախորդ տարի արձանագրվել է 300 ծնունդ: Վաղաժամ ծննդաբերության եւ բարդ հղիության հետեւանքով տարբեր խնդիրներով լույս աշխարհ եկածներն ուղեգրվել են մայրաքաղաք՝ անհրաժեշտ բուժօգնություն ապահովող սարքավորումների բացակայության պատճառով:

Նման նորածիններին օգնելն արդեն խնդիր չէ Նոյեմբերյանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «BirthLink» ՀԿ-ն բժշկական կենտրոնին տրամադրել են վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկ, պուլսօքսիմետր, թթվածնային շարժական բալոն, առաջին բուժօգնության պայուսակ, տաքացվող ներքնակ, վակուումային կլանիչ եւ նեոնատալ խնամքի այլ սարքավորումներ: Դրանք մասնագետներին թույլ են տալիս ցուցաբերել համակարգված ամբողջական օգնություն:

Տարեվերջին ծնված Նարեկն ու Նարեն տարբեր ընտանիքների զավակներ են եւ բնակվում են տարբեր վայրերում՝ Ալավերդիում եւ Նոյեմբերյանում: Շնչառական խանգարման համախտանիշի պատճառով, սակայն, կյանքի առաջին երկու շաբաթը բժիշկների վերահսկողության տակ են գտնվել միեւնույն բուժկենտրոնում: Կյանքին սպառնացող խնդիրներն արդեն հաղթահարված են, եւ փոքրիկները դուրս են գրվել բժշկական կենտրոնից:

«Մարդկային կյանքի փրկության հարցում չափազանց կարեւոր է բարձրակարգ մասնագետի առկայությունը: Հմտություններն ու գիտելիքն արդյունավետ դրսեւորելու բժշկի ցանկությունը, սակայն, ուղղակիորեն կապված է նրան տրված հնարավորության հետ: Բարձրակարգ բուժսարքավորումը երաշխավորում է գործադրված ջանքերի արդյունավետությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւս ձգտում է հնարավորինս աջակցել բժշկին՝ նրա աշխատանքի գոհացուցիչ արդյունքն ապահովելու ակնկալիքով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031