Շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնության հինգերորդ տուրից հետո առաջատարի դերն ստանձնել է միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, որը սեւերով Նաիրա Մովսիսյանին պարտության մատնելով՝ 4,0 միավորով դուրս եկավ առաջին հորիզոնական: Անդրանիկ հաղթանակը տարավ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը, որն իր փոքրիկին խնամելու պատճառով մի որոշ ժամանակ հեռու էր մնացել շախմատից: Աստիճանաբար մարզավիճակ է ձեռք բերում խարկովաբնակ գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան: Նա երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ այս առաջնությունում՝ առավելության հասնելով միջազգային վարպետ Նարիրա Գասպարյանի նկատմամբ եւ 3.0 միավորով բարձրացավ երրորդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նկարում. Աննա Հայրապետյան