«Նախագծի գերնպատակը սփյուռքի համայնքներում ընդգրկված մասնագետների վերապատրաստումն է հայապահպանությունը խթանելու նպատակով: Պատրաստված մասնագետները ավելի լավ կկարողանան աշխատել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սփյուռք» ամառային դպրոց 2013 թ. ծրագրի վերաբերյալ նշեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:
Նրա պնդմամբ 2012 թ. «Սփյուռք» ամառային դպրոցում դասընթացները կազմակերպվել են 5 ուղղություններով՝ հայոց լեզվի արագացված ուսուցում, ազգային երգի պարի խմբավարների, պարուսույցների վերապատրաստում, կրթօջախների տնօրենների վերապատրաստում, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների պատրաստում, սփյուռքի լրագրողների վերապատրաստում: Իսկ 2013 թ. «Սփյուռք» ամառային դպրոցն իրականացվելու է 5 ուղղությամբ, բայց կատարելագործվելու է դասավանդման մեթոդիկան, ընդլայնվելու է թեմատիկ ընդգրկումը, մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը:
Ծրագրի նպատակն է աջակցել մայրենի լեզու սովորել ցանկացողներին արագացված մեթոդներով լեզվին տիրապետելու, մասնագետներին վերապատրաստելու, Սփյուռքի ԶԼՄ-ի, երիտասարդ առաջնորդներին հայրենիքին կապելու եւ նրանց ազգային ինքնությունը հզորացնելու համար:
Հայաստանում «Սփյուռք» ամառային դպրոցի գործունեության ապահովումը, հայապահպանությունը խթանելու նպատակով Սփյուռքի հայկական կառույցների ներկայացուցիչների մասնագիտական որակների բարձրացումը 2013 թ. ՀՀ կառավարության գործունեության գերակա ուղղություններից է:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ