Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անիի նախկին ոստիկանապետի որդին հետապնդել է նաև Վարդան Ղուկասյանի դստերը

Հունվար 17,2013 13:08

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու մայրը` Անահիտ Իսկանդարյանը: Հիշեցնենք, որ անցած տարվա ապրլի 12-ին `Գյումրու նախկին քաղաքապետի դստեր ու Կարեն Եսայանի (լուսանկարում) նշանադրության օրը դաժանաբար սպանել էին փեսացուին, որն ԱՄՆ-ից մի քանի օր առաջ էր եկել` իր համադասարանցու հետ ընտանիք կազմելու նպատակով:

«Իմ որդուն սպանողը 100 տոկոսով Անիի ոստիկանապետի որդին է, կասկած չունեմ, դահիճ, տականք Հարությունն է: Նա սկսել էր հետապնդել իմ որդուն այն օրվանից, երբ իմացել էր, որ Կարենը նշանվելու է Վարդան Ղուկասյանի դստեր հետ: Այս դեպքից հետո եմ հիշում, որ նա ամեն օր կանգնում էր Գյումրու կենտրոնում գտնվող հագուստի իմ խանութի դիմաց իր «Նեո 555» համարանիշի մեքենայով, որպեսզի ուսումնասիրի զոհին: Նա այդ ընթացքում միայն Կարենին չի հետևել, հետևել է նաև Մանյային: Գնացել ու կանգնել է դպրոցի դուռը, այնտեղ մթերային խանութ կա, իր մեքենան այդտեղ է կանգեցրել, բայց չի կարողացել Մանյային մոտենալ, այսինքն նրա համար մեկ էր, թե ո՞վ կդառնա իր զոհը, այդքան որ նենգ ու նախանձ է, կատարելագործված քիլլեր, ով կարողացել է աչքից կրակել Կարենին: Ինչպե՞ս կարող էր էդպես հոշոտել իմ գանձին, իմ կյանքին»,- զարմանում է Անահիտ Իսկանդարյանը` ենթադրելով, որ ոստիկանապետի որդին միայնակ չի սպանել իր որդուն, այլ մարդիկ է բերել իր հետ:

Թե ինչո՞ւ է այսպես համոզված խոսում Կարեն Եսայանի մայրը և ի՞նչը կարող էր դրդել 29-ամյա անհատ ձեռներեց Հարություն Սարգսյանին մարդասպանության, այս մասին Անահիտ Իսկանդարյանի պարզաբանումները ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031