Հովհաննես Ագոբյանը (Ohanes Agopyan) դարձել է inLOBBY.com հյուրանոցների ամրագրման համակարգի բաժնետեր
Հովհաննես Ագոբյանը ծագումով հայ հայտնի ձեռնարկատեր է, բարձրորակ ոսկերչական իրեր արտադրող Jacob’s Jewelry ընկերության հիմնադիր, որը բավական հայտնի է էլիտար թանկարժեք քարերի միջազգային շուկայում: Հ.Ագոբյանը նաև հանդիսանում է MIIORI բրենդային ոսկերչական ընկերության գլխավոր գործադիր տնօրենն ու սեփականատերը, որն իր գրասենյակներն ունի Նյու Յորքում, Մադրիդում, Մոսկվայում և Հոնգկոնգում:
in LOBBY GmbH ընկերության բաժնետերեր են Գերմանիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Թաիլանդի ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Ընկերության հիմնադիրներից ու ամենախոշոր բաժնետերերից մեկը, ինչպես նաև նախագծի գաղափարակիրն է հանդիսանում Խաչատուր Սուքիասյանը:
in LOBBY GmbH ընկերությունը հիմնադրվել է 2010թ. Գերմանիայում: Ընկերությանն է պատկանում հյուրանոցների առցանց ամրագրման նորարական համակարգը, որտեղ ներկայացված է ավելի քան 150.000 հյուրանոց աշխարհի բոլոր երկրներում: Ընկերությունն առաջարկում է հաճախորդներին ոչ միայն հյուրանոցների և ավիատոմսերի առցանց ամրագրման ավանդական ծառայություններ, այլև շուրջօրյա Կոնսիերժ ծառայություն: