Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն այս տարի կավելանա՝ հասնելով 3,7 միլիարդ դոլարի
Ամերիկյան «Վաշինգտոն փոստ» պարբերական վկայությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն այս տարի կավելանա՝ հասնելով 3,7 միլիարդ դոլարի: Ադրբեջանի 2012 թվականի ռազմական բյուջեն, ըստ պարբերականի, կազմել է 3 միլիարդ դոլար:
Պարբերականը հիշեցնում է նաև, որ Ադրբեջանի մայրաքաղաքում անցյալ շաբաթվա վերջին հարյուրավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի, որի պատճառն է դարձել այս ամիս 18-ամյա նորակոչիկ զինծառայողի մահվան հանգամանքը: Ցուցարարների համաձայն, նորակոչիկի մահվան պատճառ են դարձել բանակում տեղ գտած չարաշահումները:
Կարդացեք նաև
Այս կապակցությամբ, ըստ պարբերականի, Ալիևն ընդդիմության ուղղված իր խոսքում ասել է, թե «թույլ չի տա որևէ բիծ գցել Ադրբեջանի բանակի վրա»:
«Ամերիկայի Ձայն»