Հատված «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հարցազրույցից:
– Դուք ինչպե՞ս եք վերաբերվում «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի այն դիրքորոշմանը, որ ՀԱԿ–ի պահվածքը «մարտի դաշտից փախուստ» է նշանակում։
– Ճշմարտությունը մեկ տեսք ունի, կեղծիքն է տարբեր տեսքի։ Այսօր բազմաթիվ մարդիկ իրենց դժգոհությունն են արտահայտում, իրենց մտահոգությունն են հայտնում, դա բնական է, եւ բոլորը մեկ բանի մասին են խոսում, որը շատ մոտ է ճշմարտությանը։ Ես ի՞նչ ասեմ, ուղղակի ավելացնեմ, որ ես ամեն ինչ արել եմ ու էլի ամեն ինչ կանեմ, որ ՀԱԿ-ը չփլուզվի։ Այն ժամանակ մեզ ասվեց, որ պառլամենտական ընտրությունները միջանկյալ քայլ է, արդեն 7 մանդատով կգնանք ԱԺ, ներսից կքանդենք։ Բայց փոխանակ իշխանությունը քանդեն, Կոնգրեսն են քանդում։ Դրանից հետո սխալ ուղղություն վերցրին, որի արդյունքում մենք այսօր թեկնածու չունենք։ Շատ տխուր փաստ ունենք, բայց սա վերջը չէ ու մահ չէ։ Ուղղակի պետք է հասկանալ խնդիրները, շտկել ու ընդունել պարտությունը։ Ի՞նչ անենք, հիմա մենք պարտվել ենք, պատահում է։
– Պետրոս Մակեյանն այս ամենի «մեղավոր» համարում է ՀԱԿ համակարգող Լեւոն Ջուրաբյանին։ Դուք ո՞ւմ եք մեղադրում։
Կարդացեք նաև
– Լեւոն Զուրաբյանի անձի հետ ես շատ քիչ բան եմ կապում, Լեւոն Զուրաբյանն այդքան չկա, որ կարողանար այդ ողջ ծրագիրը տապալել։ Կներեք, բայց այդպիսի բան չեմ կարող վերագրել։ Տա Աստված, որ մենք բոլորով հասնենք հաջողության։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»