Ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» տնօրեն Դմիտրի Շնայդերը մրցաշարի մեկնարկի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի երիտասարդական հավաքականները չեն մասնակցում քաղաքական նկատառումներով: «Որքան էլ ասում ենք, որ ֆուտբոլը դուրս է քաղաքականությունից, ցավոք, միշտ չէ, որ գործնականում այդպես է: Անդրկովկասյան երեք հանրապետությունները մեր մրցաշարին չեն մասնակցում հենց այդ ոլորտում տիրող դրդապատճառներով», – ասել է Շնայդերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ