Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-ն ԵՊՀ-ի հետ կապ չունի՞

Հունվար 17,2013 11:01

Վերջերս համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, արված դեռ 2008-ին, որտեղ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արդեն իսկ «հռչակավոր» դեկան Էդիկ Մինասյանը սպառնում է ուսանողներին, թե հանրահավաքներին մասնակցողները կհեռացվեն բուհից։

Երեկ կառավարության շենքի նախասրահում փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից։ Թե ինչ ստացվեց դրանից, դատեք ինքներդ։

Պարոն Աշոտյան, Էդիկ Մինասյանի վերջին

– Չեմ մեկնաբանում Մարտի 1-ի դեպքի հետ կապված դասագրքում

տեղ գտած…

Ոչ, ոչ, խոսքը հանրահավաքներին մասնակցելը արգելելու մասին է։

– Ես չեմ մեկնաբանում Էդիկ Մինասյանին եւ Էդիկ Մինասյանի հետ

կապված…

Բայց նա ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանն է:

– Դիմեք Երեւանի պետական համալսարան, որը ունի ամբողջական

ազատություն, որոշելու իր կադրային խնդիրները։

Իսկ դուք, որպես քաղաքացի

– Հանգիստ թողեք Էդիկ Մինասյանին։ Կարծում եմ, պետք է հետեւողականորեն զբաղվել այն մարդկանց…

Իսկ եթե դեկանը Սահմանադրություն է խախտում։

– Թույլ կտա՞ս ավարտեմ։

Խնդրեմ։

– Պետք է զբաղվել, հետեւողականորեն զբաղվել այն քաղաքական

գործիչների եւ մարդկանց պատասխանատվությամբ, բարոյական պատասխանատվությամբ, որոնք պատրաստ են Մարտի մեկի դեպքերը

դնել քաղաքական բանակցությունների եւ սակարկումների զոհասեղանին։ Ավարտվեց։ Հայտնի գաղտնալսման, հայտնի ձայնագրության…

Խոսքը այդ ձայնագրության մասին չէ

– Ես ասեցի արդեն…

Ասաց արդեն Աշոտյանն ու գնաց։

Հ. Գ.

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031