Հունվարի 16-ին, ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալինի Խանջյան փողոցի բնակչուհին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ–փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահում հայտնաբերել 1937 թ. ծնված Ռ. Խլոյանի դին:
ԱԻՆ