Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցից:
– Անկախ Ձեր հավաստիացումից, թե «Ժառանգությունը» չի շեղվել իր գծից, սակայն, դրանով հանդերձ, էականորեն նվազել են Ձեր կուսակցության հանդեպ վստահությունը, ոգեւորվածությունը։
– Այն ներկայացուցիչները, ում հասարակությունը տեսել ու ընդունել է, նրանց նկատմամբ վստահությունը չի նվազել այս ժամանակահատվածում։
Կարդացեք նաև
– Այդ նույն ներկայացուցիչները, նույն ղեկավարության որոշմամբ, փոխարինվեցին այլ ներկայացուցիչներով։ Սա էլ կարող էր ժողովրդի վերաբերմունքի վրա ազդել։ Առավել եւս, որ փոխարինվածների հետ միասնությունը կարճ ժամանակ անց ձախողվեց։
– Մենք էլ ենք սխալվում, ո՞վ ասեց, որ մենք չենք սխալվում կամ սխալներ երբեւիցե չենք ունեցել, բայց դուք պիտի հաշվի առնեք, որ «Ժառանգությունը» հերթական անգամ նորից գնաց կոնսոլիդացիայի ճանապարհով։ Սակայն երբեւիցե այնպիսի քայլ չի եղել, որ քաղաքացու շահը երկրորդական լինի։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»