Հարավային Կորեայի իշխանությունները այլեւս չեն թողնի ծեծել մարզիկներին: Երկրի մշակույթի, սպորտի եւ տուրիզմի նախարար Չու Կվան Սիկը հայտարարել է, թե այդպիսի մարզիչների նկատմամբ կվարվի «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն: Վերջերս կատարված ուսումնասիրությունների վիճակագրական արդյունքներն այսպիսին են: Մարզիկների շուրջ 30%-ը խոստովանել է, թե ենթարկվել է ֆիզիկական, 9,5%-ը՝ սեռական բռնության: Դրա հետ մեկտեղ, մարզիկների 23%-ը կարծում է, որ նմանատիպ գործողությունները պարտադիր են՝ մարզական ցուցանիշները բարձրացնելու համար: Մարզիկների ծնողների 47%-ը տեղյակ է եղել իրենց երեխաների նկատմամբ այդ գործողություններից եւ դրանք արդարացված համարելով ոչ մի կանխարգելիչ քայլի չի դիմել: 2004 թվականին վեց չմշկավազորդներ դժգոհել են, որ հավաքականում գտնվելու ժամանակ մարզիչներն իրենց ծեծել են: Իսկ անցած տարի նախարարությունը հարցումներով պարզել է, որ մարզիչը պարբերաբար ծեծել է պարալիմպիկ մի մարզիկի: Արդյունքում, իշխանությունը որոշել է, որ այսուհետեւ նման փաստեր արձանագրվելու դեպքում մարզիչների նկատմամբ կիրառել մարզական ամենախիստ պատժամիջոցը՝ ցմահ որակազրկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ