Հունվարի 16-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան – Եղեգնաձոր ավտոճանապարհի 114-րդ կմ-ում (Արփի գյուղի մոտ) տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում ՀՀ ՊՆ «Ուրալ» մակնիշի 3016 Տ պ/հ բենզատարը դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել հարակից ձորը (մոտ 50 մ խորությամբ), կա վառելիքի արտահոսք:
Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1969 թ. ծնված Ա. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի ավագ` 1962 թ. ծնված Հ. Ստեփանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ դուրս են բերել մեքենան:
***
Հունվարի 16-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում` «Հիսունամյակ» հուշարձանի մոտակայքում, մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կախվել մոտակա ձորակը. վարորդին մեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նուշ» տաքսի ծառայությանը պատկանող «BYD» մակնիշի Լ 3616 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Ոսկանյան) դուրս է եկել երթևեկելի մասից և կախվել:
Փրկարարները ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել վարորդին:
Հրշեջ – փրկարարները, հատուկ տեխնիկայի օգնությամբ, մեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
Տուժածներ չկան:
***
Հունվարի 16-ին, ժամը 19.01-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարա-Բյուրական ավտոճանապարհի 15-րդ կմ–ում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 RL 470 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Բալոյան) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:
Հրշեջ – փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան:
Տուժածներ չկան:
ԱԻՆ