«Ground zero» եւ «Քաղաքական տարին մեկնարկելիս» հոդվածներիս քննարկումը վկայում է, որ արծարծված հարցերը հրատապ են եւ հուզում են հանրության լայն շերտերին: Հոդվածների կապակցությամբ եղել են նաեւ քննադատություններ որոնց հետեւել եմ ուշադրությամբ ու հարգանքով:
Հարկ եմ համարում ընդծել, որ չեմ հանդիպել այնպիսի քննադատական հարցադրումների որոնց պատասխանները ուղղակի կամ անուղղակի տրված չլինեին հենց հոդվածներում, ինչը նշանակում է, որ դրանց անդրադառնալու անհրաժեշտություն չկա:
Ներկայումս առաջնային է դառնում հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող քաղաքացիական պայքարի հետագա կազմակերպման մասին խոսակցությունը: Վերահաստատելով Ազատության հրապարակում ստանձնած պարտավորություններս, առաջիկայում հանրության դատին կներկայացնեմ քաղաքացիական փաստաթղթի նախագիծ, ինչի վերաբերյալ ակնկալում եմ շահագրգիռ քննարկում»:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ