«Ես շատ եմ սիրում իմ հայրիկին, բայց հիմա ես հայրիկ չունեմ: Ես շատ կուզեի, որ իմ հայրիկը կենդանի լիներ, եւ ես էլ գրեի շատ բաներ, ոնց որ բոլորը, բայց ես չեմ կարող ոչինչ գրել: Ես ուզում եմ, որ աշխարհում լինեն հրաշքներ, եւ իմ հայրիկին ետ բերեն մեր տուն»,- սա թիվ 61 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտներից մեկի՝ Լուսինեի շարադրությունից մի հատված է: Ուսուցչուհին հանձնարարել է գրել շարադրություն «Իմ հայրիկը» թեմայով: Լուսինեն, որի հայրը մահացել է, այնքան հուզիչ շարադրություն է գրել, որ չնայած ուղղագրական եւ կետադրական սխալներին, գերազանց է գնահատել ոչ միայն ուսուցչուհին, այլ նաեւ տնօրենը: Այն ժամանակ գնահատման համակարգը 2-5 էր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
55555555555