Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Եվրասիական միությունը քաղաքակրթական էքսկլավ է»

Հունվար 16,2013 22:27

«Առավոտ»-ի հետ զրույցում Դավիթ Շահնազարյանը, խոսելով Հայաստանի նկատմամբ արտաքին քաղաքական հնարավոր մարտահրավերների մասին, նկատեց, որ վերջին շրջանում ծավալված՝ Եվրոմիությու՞ն, թե՞ Եվրասիական միություն բանավեճը Կրեմլի քարոզչական նախագիծն է:

«Ռուսաստանը այդ կերպ փորձում է նույն նժարների վրա դնել Եվրոմիությունն ու Եվրասիական միությունը, մինչդեռ դրանք բացարձակապես համարժեք չեն: Եթե Եվրոմիությունը համամարդկային արժեհամակարգի հիմքով կայացած կառույց է, ապա Եվրասիական միությունը նոր կայսրության քաղաքական նախագիծ է, կասեի`քաղաքակրթական էքսկլավ ստեղծելու նախագիծ, որի ապագան իր ներկայից ավելի մշուշուտ է: Մաքսային միությանն անդամակցելը չի բխում Հայաստանի շահերից եւ ոչ միայն տնտեսական առումով. դա մեր ինքնիշխանության սահմանափակում է, որովհետեւ Մաքսային միության փաստաթղթերում արդեն իսկ ամրագրված են վերպետական կառուցվածքներ, որոնց մաս կազմելը հակասում է մեր Սահմադրությանը», -նշեց Դ․ Շահնազարյանը հավելելով, որ այսօր ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին անդամակցելու հարց չկա, մինչդեռ Ռուսաստանն անթաքույց, անգամ հրապարակային ճնշումներ է կիրառում Հայաստանի վրա` Եվրասիական եւ Մաքսային միություններին ներգրավվելու նպատակով:

 

 

Էմմա Գաբրիելյան

 Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031