Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապօգնություն` Գյումրիում դատվող մարմնավաճառուհիների համար

Հունվար 16,2013 22:11

Այսօր Շիրակի  մարզի ընդհանուր  իրավասության դատարանում  շարունակվել է  Թուրքիայի Տրապիզոն քաղաքում 31-ամյա գյումրեցի մատուցողուհի  Հրանուշին  թրաֆիքինգի զոհ դարձնելու մեջ մեղադրվող մարնավաճառուհի Նարինեի և Դոկտոր մականունով 60-ամյա Սուսաննայի դատավարությունը: Կավատների փաստաբանները պահանջել են  դադարեցնել իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական  հետապնդումները բավարար ապացույցներ չլինելու պատճառով  և ազատ արձակել նրանց, քանի որ զոհ ձևացող Հրանուշը, եթե ցանկություն ունենար, ապա Թուրքայից անմիջապես կվերադառանար:Սակայն, վերջինս, ըստ փաստաբանների, մնացել է Տրապիզոնում քաղաքում փող աշխատելու նպատակով:

Դատավարության ընթացքում Դոկտոր  մականունով տիկինը վատացել է, շտապօգնություն են կանչել դատարան, բժիշկը խորհուրդ է տվել հետաձգել դատը, քանի որ Դոկտորի առողջական վիճակը նորմալ չի եղել: Դատը հետաձգվել է մինչև ամսի 30-ը: Հիշեցնենք, որ 60-ամյա Սուսաննան վաղուց Երևանից տեղափոխվել ու հաստատվել էր  Թուրքիայի Տրապիզոն քաղաքում: Նա, լինելով  բուժքույր, մարմնավաճառներին ոչ միայն  դեղեր է  ներակերել ու  զերծ է պահել սեռավարակումից,այլև  կախվածության մեջ է գցել նրանց`  նիսյայով ու  թանկ գներով  հագուստներ վաճառելով  ու դրա դիմաց մարմնավաճառության մղելով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031