Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Տեր-Պետրոսյանը վերադարձավ իր հաղթական պատվանդանին»

Հունվար 16,2013 21:51

«Չէի ուզի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական մայրամուտն ապրեր, որովհետեւ վերջին հաշվով անցքերին նա ամենաքաջատեղյակ անձերից մեկն է, եւ երկրորդը՝ մեր առաջին նախագահն է: Ես միշտ ասում եմ՝ մարդու աստեղային ժամանակը մեկ անգամ է լինում: Ինքը իր պատվանդանից պիտի չիջներ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա վստահ է, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն իր պատվանդանից չիջներ, երկիրն ավելի հզոր կլիներ եւ հզոր կլինեին նաեւ հիշողությունները իր մասին. «Իսկ հիմա  նա նորից վերադարձավ իր հաղթական պատվանդանին, ինչը չի նշանակում, որ նա քաղաքականությունից դուրս է գալու»:

Մեր հարցին՝ իսկ Սերժ Սարգսյանի աստեղային ժամանակը ե՞րբ է, հիմա՞, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իմ բնութագիրս դրան չէր վերաբերվում: Ես ուզում էի ասել, որ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբ հեռացավ, իր բարձունքում պիտի մնար: Քաղաքական դաշտից ով հեռանում է, չի եղել պատմության մեջ, որ նորից հեռանա: Մեկ անգամ շփոթեց Նապոլեոնը եկավ հաղթեց, էն էլ մի քանի ամիս տեւեց կյանքը»:

Մեր դիտարկմանը, որ փաստորեն այդ  տրամաբանությամբ Ռոբերտ Քոչարյանն էլ չպիտի վերադառնա, նա պատասխանեց. «Չգիտեմ, դու բաժանի նրանց որտեղ ուզում ես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031