Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե «Լեքսուս» ունի՞: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չունեմ, բայց շուտով կունենամ»:
Մեր հարցին՝ դա ընտրությունների հետ կապ ունի՞, ինչ-որ ծառայությո՞ւն պիտի անեք, որ ստանաք այդ «Լեքսուսը», պարոն Սահակյանը հեգնեց. «Չէէ, էս անգամ չեմ առնի: Կանցնի մի քանի տարի,նոր կառնեմ, որ հանկարծ չբացահայտվի, որ ընտրությունների հետ է կապված»:
Գալուստ Սահակյանի խոսքերով՝ կենսամակարդակն այնպես պիտի բարձրանա, որ «Լեքսուս» պիտի ունենան բոլորը. «Ջիպ էլ պիտի ունենան: Հասարակական կյանքը այդպիսին պիտի լինի: Բայց ես կունենամ այնքան, ինչքան կարողանում եմ աշխատել»:
Մենք ճշտեցինք ՝այսինքն՝ «ՊԱԶ»-ի շոֆեր, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, չպե՞տք է լինեն մարդիկ, Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Ես խորհուրդ կտայի Նիկոլին, որպեսզի կենսագրությունը ամբողջացներ: Այսօր մեր հայաստանյան իրականության մեջ շատերը կուզենան նաեւ «ՊԱԶ»-ի շոֆեր լինել, ընդ որում նաեւ կցանկանայի, որպեսզի ինքն էլ հնարավորինս չվարկաբեկեր ցանկացած աշխատանք: Ընտանիքը պահելու համար մարդը կարող է նաեւ հավաքարար աշխատել»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հորդորում էր ՀՀԿ-ին ձեռնարկ հրապարակել, թե ինչպես կարելի է 5 տարվա ընթացքում «ՊԱԶ»-ի շոֆերից դառնալ միլիարդատեր՝ նկատի ունենալով ՀՀ նախագահի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ