Ինչպես հայտնի է` Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվում է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` 29-ամյա Հարություն Սարգսյանը:Սակայն, որդուց բացի, քրեական գործ է հարուցվել նաև հոր` Անիի նախկին ոստիկանապետի դեմ, ով 46 տարի աշխատել է այդ համակարգում: Նա մեղադրվում է նախաքննական մարմնի աշխատանքները խոչընդոտելու մեջ, քանի որ չի թույլատրել իր որդու գործով վկա հրավիրված բարեկամին ցուցմունք տալ:
Երեկ Aravot.am-ը նախկին ոստիկանապետից մեկնաբանություններ խնդրեց իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ, որին ի պատասխան Սամվել Սարգսյանն ասաց. «Հարգելի լրագրողներ, հարգելի լավ մարդիկ, ես Ձեզ հարգում եմ, առաջին անգամ եմ նման միտք արտահայտում` ոնց որ տղայիս գլխին են սարքել , նույնը իմ գլխին են սարքել: Հասկանո՞ւմ եք, եթե ես մարդուն վիրավորանք չպատճառեմ, եթե մարդուն չանհանգստացնեմ, քննչական ապարատը աշխատել է թելադրանքով, աշխատել է կամակատարությամբ, աշխատել է հրահանգով, որ անպայման մարդու գլխին պետք է սարքեք: Մեր բարբառով կոպիտ է ստացվում, այսինքն փաստեր ձեռք բերեք, որ Հարությունին դատապարտեք, ինչի՞ համար, որովհետև մարդիկ կան ուժեղ են, մարդիկ կան շահագրգռված են, էդ շահագրգռությունը հասել է մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանի միջոցով, որը տղայիս ծեծել է, վերքերը մինչև հիմի չեն լավացել, տղաս դատարանում այդ մասին ասեց: Հաջորդ տարբերակը ասեմ, որ թող ինձ դատապարտեն, ինձ օգուտ է, իմ տղային նմանապես, որ մեր ընտանիքի նկատմամբ կատարվում է քրեական հետապնդում, այսինքն ցանկացած պահի ուզում են մեզ անպայման սաստել, դատապարտել, լռեցնել, որ չկարողանանք զրուցել, խոսել ձեր նման լավ մարդկանց հետ, որպեսզի կարղանան այս սպանությունը բարդեն տղայիս վրա, տղաս էլ իրանց թելադրանքը գրի, պրծնեն իրենք: Հիմա հոգեբանորեն են ճշում, ասում են` այ հորդ էլ են դատի տալիս, հորդ էլ են կալանավորում, հորդ էլ ենք էս անում, էն անում, որ էրեխեն հորից, մորից , քրոջից վախենա և իրենց կամքը թելադրվի:Ես հիմա ի՞ նչի համար եմ ձեզ հետ խոսում, մենք դատարանում եք, առաջին նիստին գտնվեցինք, չի կարող Բաբակեխյան Կարենը ինչ-որ բան սարքել, որը նախկինում սարքել է Ջհանգիրյանի Գագիկի , նրա հաշմանդամ եղբոր գլխին, նա սարքովի անձնավորություն է, զենքը տարել, սարում գցել է, պարզվել է, որ էդ զենքով էս էրեխեն (նկատի ունի սպանված Կարեն Եսայանին) սպանված չէ, բերանս էլ չի բռնում ասեմ, ես ողբում եմ էս տղայի համար, հիմա իմ տղայիս մարմնի վրա գլուխ կա, ծանր բան է, հետո ապակողոմնորոշում են մորը, հարազատներին, այդ քննիչը Խաչիկ կար, Հայրապետյան, նա տականքների թագավոր է , մեր տնից ինչ տարել է , ուրիշ իրեր է հետ տվել, կեսն էլ չի տվել, տարել է ,որ ապացուցի ,թե նաժովկա կա մեր տունը: Իմ տղայի վրա կրակել է Բաբակեխյան Կարենը զենքով բակում , գիշերը, ծեծի է ենթարկել սարսափելի իր տեղակալի` Ենգոյան Վահրամի հետ, մի անգրագիտության տիպար, եթե իր կենսագրությանը գրի, դուք ընթերցեք, ես կուրախանամ, էնքան են ծեծել, որ դատարան են տարել բաբուջներով »:
Նա նաև ասաց, որ իր դեմ քրեական գործ հարուցողը այն նույնն քննիչն է, ով գործ է հարուցել իր տղայի դեմ: Անիի նախկին ոստիկանապետը նաև հայտարարեց, որ դիակը, դեպքի վայրը գտել են ոչ թե ոստիկանները, այլ քաղաքապետարանի աշխատակիցները, այժմ էլ ավտոմեքենայի վրա կան գործող մատնահետքեր, սակայն Բաբակեխյան Կարենը չի թույլատրում, որ զննեն: «Բաբակեխյան Կարենը մեծ գումար է վերցրել , ասում եմ, որ Հանրապետության նախագահն էլ իմանա», -հայտարարեց Սամվել Սարգսյանը: Նա նաև ասաց, որ հետապնդել են իր դստերը ,ահաբեկել կնոջը, սակայն իրավապահները չեն կարող գտնել ,թե ովքեր են , երբ փաստացի հեռախոսահամարները կան: «Սրանք ոստիկաններ չեն, սրանք ոստիկանների մնացորդներ են, ափսոս է, ոստիկանությունում կան շատ լուրջ մարդիկ, շատ կիրթ մարդիկ, ես հարգում եմ 46 տարի համակարգում եղել, բայց իրոք վիրավորված եմ առանձին մարդկանիցից, ոչ բոլորից»:
Կարդացեք նաև
Ի դեպ, փորձեցինք նաև պարզաբանումներ ստանալ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից, սակայն վերջինս լսել չուզեց անգամ հարցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ