Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Մարդկայի՞ն զրուցենք, թե՞ գրելու համար ես հարցնում»

Հունվար 16,2013 20:25

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանից հետաքրքրվեց՝ Դուք երկար տարիներ  ՀՀԿ-ի թիմում եք,վիրավորված չե՞ք զգում, որ Ձեր վաստակը «Լեքսուսային» արժեքով չի գնահատվում:

«Իմ վաստակը իմ գրած գրքերն են»,- պատասխանեց Համլետ Հարությունյանը՝ շարունակելով,- «Իմ ընկերոջ մասին նոր գիրք եմ գրել, նոր լույս է տեսել: Տարուն հասցրել եմ: Հետո ես ամեն ինչ ունեմ երջանիկ ապրելու համար՝ տուն ունեմ, երեխաներ ունեմ, թոռներ ունեմ, բարձր աշխատավարձ եմ ստանում, տղաս աշխատում է: Ասենք, շվեյցարական բանկում էլ մի քանի միլիարդ դոլար ունենամ: Ի՞նչ տարբերություն կա»: Պարոն Հարությունյանը այս խոսքերից հետո ճշտեց՝ մարդկայի՞ն զրուցենք, թե՞ գրելու համար ես հարցնում: Երբ տեղեկացրեցինք, որ հրապարակելու ենք, նա այսպես շարունակեց իր միտքը. «Դե, գրելու համար ասեմ՝ ես ամեն ինչ ունեմ: Իմ ամենամեծ հարստությունն այն է, որ  ես իմ ժողովրդին այսքան՝ մի քիչ ծառայել եմ»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական իր այն թիմակիցներին, որոնք շքեղ ավտոմեքենաներով են շրջում, խոշոր կապիտալ են կուտակում, սուպերմարկետներ, օբյեկտներ՝ Համլետ Հարությունյանը վստահեցրեց, որ նման բաներ չունի, քանի որ նախանձ չէ. «Իմ ամենամեծ թերությունը, որ ես ունեմ, նախանձ չունենալն է: Անկեղծորեն եմ ասում: Եթե նախանձ չի ունենում մարդ, ինքը չի կարող  հարստություն կուտակել: Ես նախանձ չեմ ունեցել ծնված օրից մինչեւ հիմա: Ես այնպիսի կյանք եմ ունեցել, որ բարեբախտաբար առիթ չեմ ունեցել որեւիցե մեկին նախանձելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031