Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում է պատասխանատվության կանչել Տիգրան Մուկուչյանին

Հունվար 16,2013 19:24

Գլխավոր դատախազությունը ստացել է Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ առաջին բողոքը: Դիմումատուն ՀՀ Նախագահի թեկնածու չգրանցված «Քաշաթաղ» ՀԿ-ի նախագահ Ռոբերտ Սիմոնյանն է:

Ինչպես նշված է ՀՀ գլխավոր դատախազության կայքէջում՝ բողոքում մասնավորապես ասվում է. «Տ. Մուկուչյանի գլխավորությամբ եւ նրա աշխատակիցների մասնակցությամբ հանցակցությամբ վերացնելով Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ 6-րդ հոդվածների 1-ին մասերի, նաեւ 50-րդ հոդվածի նորմերը, վերացնելով ժողովրդավարության սկզբունքները, պահանջները, խարդախությամբ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ, 149-րդ, 119-րդ, 300-րդ, 3001-րդ, 304-րդ, 308-րդ, 309-րդ, 223-րդ հոդվածները` մարդկանցից գումար են շորթում` անձնական նպատակների համար` քանդելով քայքայելով պետությունը, պետական համակարգերը:

Փաստացի ընտրական օրենսգրքի 71-րդ հոդվածով 8 000 000 դրամի պահանջը վերացնում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածների 1-ին մասերի, նաեւ 50-րդ հոդվածի նորմերը, որով խախտվում են ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ, 3001-րդ, 143-րդ, 149-րդ, 226-րդ, 228-րդ,  304-րդ, 308-րդ, 309-րդ  հոդվածները, ուստի պահանջում եմ միջնորդել համապատասխան մարմիններին, իրավասու համակարգերին, նրանց ղեկավարներին անվավեր, անօրինական, հակասահմանադրական ճանաչել ընտրական օրենսգրքի ՀՀ նախագահական ընտրություններում 8 000 000 գրավի պահանջը, ԿԸՀ ղեկավար Տ. Մուկուչյանին, օրենք ընդունող կիրառող իրականցնող մասնակիցներին, հանցակիցներին, օժանդակողներին, ղեկավարներին պատասխանատվության կանչել` ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ, 143-րդ, 149-րդ, 178-րդ, 223-րդ, 226-րդ, 299-րդ, 300-րդ, 3001-րդ, 304-րդ, 308-րդ, 309-րդ, 322-րդ, 334-րդ, 335-րդ, 389-րդ, 392-րդ, 393-րդ հոդվածներով:

Խախտված են նաեւ եվրոպական կոնվենցիայի 1,3,4,5,13,14,15,17 հոդվածները»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031