Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր շրջապատում մարդիկ, ցավոք, ավելի շատ «ձև» են, քան «բովանդակություն». Երիտասարդ բլոգեր

Հունվար 16,2013 19:00

Երիտասարդ Անի Հակոբյանը բլոգոսֆերա է մտել է Blog.armeniahearld.com-ի միջոցով: Հետագայում, երբ  ծանոթացել է ավելի շատ բլոգերների հետ, որոշել է բացել «Մտորումներ մարդկային…» բլոգը (anuliblog.blogspot.com): Աղջիկը մասնագիտությամբ սոցիոլոգ եւ հասարակայնության հետ կապերի մասնագետ է: Երբ ընդունվել է Երեւանի պետական համալսարանի Սոցոլոգիայի ֆակուլտետ, իր դասախոսներից մեկն ասել է` քեզ իսկական  մասնագետ կարող ես  համարել միայն այն ժամանակ, երբ մոտդ կձևավորվի սոցիոլոգի աշխարհայացք, ինչը իրենից ենթադրում է ընդհանուրի մեջ կարողանալ տեսնել մասնավորը, սովորական երեւույթների մեջ կարողանալ տեսնել անսովորը եւ իրականությունը կարողանալ նայել անծանոթի աչքերով. «Հիմա  ես  վստահ  կարող  եմ  ասել, որ  ինձ  մոտ  արդեն  ձևավորվել  է այդ աշխարհայացքը: Իսկ բլոգը միջոց կհանդիսանա, որ ես կարողանամ կիսվել մարդկանց հետ իրականության իմ պատկերացումներով եւ իմ մեկնաբանմամբ»,- ասում է նա:

Կյանքում բլոգերն առաջնորդվում է` լինել, այլ ոչ թե թվալ սկզբունքով: Անին կարծում է` գրում է ոչ թե բոլորի, այլ յուրաքանչյուրի համար. «Գրում եմ այն, ինչ զգում եմ, իսկ քանի, որ մարդիկ զգացմունքների մեջ իրար շատ նման են, ստացվում է` գրում եմ նաև յուրաքանչյուրի զգացածի մասին: Մեր շրջապատում մարդիկ, ցավոք, ավելի շատ «ձև» են, քան «բովանդակություն», փողոց են դուրս գալիս դիմակներ հագած, իրար հետ անկեղծ չեն, հարաբերություների մեջ շահ են փնտրում: Ես ինքս կյանքում փորձում եմ լինել անկեղծ, շիտակ և ասել այն, ինչ զգում եմ, չթաքցնել իրական մտքերս, ԼԻՆԵԼ մարդ, ոչ թե ԹՎԱԼ` տարբեր դիմակների օգնությամբ»:
Բլոգերին նոր գրառումներ անելու համար ոգեշնչում են յուրաքանչյուր նախորդ գրառման վերաբերյալ արձագանքները: Իր խոսքով, դրանք շատ ոգևորող ու պարտավորեցնող են: Վերջերս հաճախ չի հասցնում բլոգում գրառումներ անել, բայց ամեն անգամ, երբ տեսնում է, որ կան մարդիկ, ովքեր ֆեյսբուքում բլոգի շատ վաղուցվա գրառումներով են կիսվում, հասկանում է, որ սպասում են: Երիտասարդ աղջիկը խոստանում է`այս տարի բլոգում գրառումներ ավելի հաճախ կանի:

Անիի սիրելի գրառումները բլոգում շատ են, սակայն առանձնացնում է` «Հետ ես նայում ու հասկանում…» վերնագիրն ունեցող գրառումը. «Լինում են պահեր, երբ մարդիկ որպես «դիտորդ» հետ են նայում իրենց անցած կյանքին ու հասկանում` որտե՞ղ են սխալվել, սխալ ընտրություն արել, ովքե՞ր էին իրենց կողքին և ովքե՞ր մնացին, ու՞մ էին վստահում, ո՞ւմ վստահելով սխալվեցին: Գրառումը մեր «կյանք» կոչվող թատրոնի և դրանում խաղացող մարդ-դերասանների մասին է»:

 

Արամ Արարատյան  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031