Լրահոս
Օրվա լրահոսը

Վարսերի ձմռան խնամք. Մասնագետի խորհրդատվություն

Հունվար 16,2013 18:31

Ինչպես մաշկը, այնպես էլ վարսերը, խնամքի կարիք են զգում: Եթե ամռան ամիսներին մազերի խնամքին սպառնում են արևի ճառագայթները, ապա ձմռանը ցուրտ եղանակը խոնավեցնում է վարսերը և պատճառ դառնում «սանրվածքի կործանման»: 19-ամյա Ռուզաննան բողոքում է վարսերի դիմացկունությունից: «Մազերիս աբիոմը մի քանի ժամվա ընթացքում ընկնում է: Նույնիսկ գեղեցկության սրահ այցելելուց հետո ստիպված եմ լինում ինքս ուղղել վարսերս, գրեթե ամենօր հարդարում եմ»,-ասում է նա:

«Ձմռանը մազերն ավելի նուրբ են դառնում, հետևաբար սանրվածքը կարող է շուտ փչանալ: Անհարմար դրությունից խուսափելու համար գլուխը պետք է պահել տաք վիճակում: Կարելի է գլխարկ կրել կամ խուսափել դրսում երկար մնալուց,-ասում է վարսահարդար Ջուլիետա Հակոբյանն ու հավելում,-սանրվածքը կարող է փչանալ նաև գոլորշուց, անձրևից»: Նա խորհուրդ է տալիս ձմռանը մազերը գանգրացնել կամ խառը ֆեն անել: «Իմ հաճախորդները հիմնականում ուղիղ, իսկ տոնական օրերին և առիթներին՝ խառը ֆեն են ցանկանում: Սակայն այս եղանակին ուղիղ ֆենը երկար չի դիմանում: Չնայած դա կախված է նաև մազի որակից. ուղիղ և հարթ վարսերն ավելի դիմացկուն են ուղիղ ֆենի դեպքում»,-ասում է նա:
Շամպունի ընտրությունը ևս կարևոր է, օրինակ՝ յուղոտ մազերի դեպքում պետք է օգտագործել այնպիսին, որն աբիոմ է տալիս: Իսկ առհասարակ պետք է հետևել նաև մազերի մաքրությանը. «Վարսերը պետք է լվանալ կանոնավոր կերպով՝ 4 օրը մեկ անգամ՝ ընդ որում ոչ եռացրած ջրով, քանի որ մազերը կարող են յուղոտվել, թուլանալ և թափվել»: Ջուլետա Հակոբյանի խոսքով՝ չի կարելի թաց մազերով տանից դուրս գալ՝ առավել ևս ձմռանը, որովհետև գլուխը սառչում է, որը հանգեցնում է գլխացավի, իսկ վարսերը կարող են թափվել: Նա նաև նշում է, որ մազերը չպետք է ֆենել ոչ ավելի, քան շաբաթը մեկ անգամ: Չպետք է չարաշահել նաև լաքի և այլ հարդարիչների օգտագործումը, քանի որ քիմիական նյութերը վնասում են մաշկը, իսկ կրկնակի կիրառման դեպքում քարացնում են վարսերը և նպաստում մազաթափությանը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031