Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փետրվարին կայանալիք ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն ուսուցանում են իրավապահ մարմինների աշխատակիցներին ընտրակեղծիքների գործերի քննության թեմայով

Հունվար 16,2013 17:58

Երևան, 16 հունվարի 2013թ. – Այսօր Երևանում մեկնարկել է ընտրակեղծիքների և կոռուպցիայի գործերի քննության թեմայով Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների համար եռօրյա դասընթացը:

Միջոցառմանը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ, մասնակցում էին մոտ 60 դատախազներ և փաստաբաններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ակտիվորեն ներգրավված են ընտրությունների ոլորտում: Դասընթացի ընթացքում քննարկվել են ընտրությունների հետ կապված հանցագործությունների գործերի քննությունը, ինչպես նաև քաղաքացիական գործերի շրջանակներում ընտրական խախտումների լուծման  հնարավոր միջոցներն, այդ թվում` ընտրությունների հետ կապված բողոքները: Միջոցառման ընթացքում ընտրությունների վերաբերյալ բողոքներին  ուղղակիորեն առնչվող  համապատասխան պետական ​​ և իրավապահ մարմինների ղեկավարները ներկայացրեցին իրենց տեսակետները հնարավոր ընտրական հանցագործություններին պատշաճ դատախազական արձագանքի վերաբերյալ:

«Այս միջոցառումը նպատակ ունի աջակցելու ընտրակեղծիքների վերացմանն ուղղված  Հայաստանի իշխանությունների շարունակական ջանքերին և ապահովել լիարժեք համապատասխանություն միջազգային չափանիշներին», – ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: «Հուսով եմ, որ փորձի փոխանակումը օգտակար կլինի մասնակիցների համար փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների դեմ պայքարելու հարցում»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը նշել է, «Ընտրական օրենքների և կանոնակարգերի լիարժեք կիրառումն ազատ, արդար եւ հուսալի ընտրությունների կարևոր բաղադրիչ է, անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ ընտրությունները: Արդյունավետ կիրառումը ոչ միայն ապահովում է ընտրությունների իրավական և կարգավորիչ դաշտի նկատմամբ հարգանքը, այլ նաև վստահեցնում է ընտրողներին, որ ընտրական գործընթացն օրինական է»:

Դասընթացն իրականացվում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչների կողմից, այդ թվում ` Ռիչարդ Փիլջեր, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հանրային ինտեգրացիայի վարչության ընտրություններին առնչվող հանցագործությունների բաժնի տնօրեն, Կենետ Թեյլոր, ԱՄՆ Կենտուկիի արևելյան շրջանի դատախազի օգնական, Դարին Տուրպին, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ ավագ գործակալ և Ջոն Ջ. Լուլեջիան, ԱՄՆ  դեսպանատան մշտական ​​իրավական խորհրդատու Հայաստանում:

Դասընթացը մաս է կազմում 1.7 մլն. եվրո արժողությամբ ծրագրի, որը միտված է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացների հզորացման: Ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ֆինանսավորվում ԵՄ կողմից:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031