Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ քննչական ծառայության պետի դիտարկմամբ «լցոնմանը» փոխարինել է «ընտրակաշառքը»

Հունվար 16,2013 17:55

«Քաղաքացիների ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման եւ դրանց համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցերը մշտապես գտնվել եւ գտնվում են ոչ միայն պետության եւ հասարակության, այլեւ Հատուկ քննչական ծառայության ուշադրության կենտրոնում:

«Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ծառայությունն իրականացնում է ընտրական գործընթացների  հետ կապված քրեական գործերով նախաքննություն: Նման բնույթի հանցագործությունները ներառված են ՀՀ քրեական օրենսգրքի ՝մարդու եւ քաղաքացու  սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններին նվիրված գլխում, որտեղ նախատեսված է ընտրական գործընթացների հետ կապված 12 հանցակազմ, սակայն ՀՀ քրեական դատավարության  օրենսգիրքը ՀՔԾ քննիչների ենթակայությանն է վերապահել 4-ը»,- քիչ առաջ ավարտված ընտրական գործընթացներին նվիրված  խորհրդակցության ժամանակ իր ելույթում ասել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Անդրանիկ Միրզոյանը՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Ժողովրդավարական ընտրությունների խթանում» միջոցառման ժամանակ:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ՀՔԾ ստեղծումից հետո՝ 2008-2012 ընթացքում, ծառայությունում քննվել է ընտրությունների հետ կապված 70 քրեական գործ:

«Այդ գործերի վիճակագրական վերլուծությունից հետեւում է, որ եթե 2008-2011թթ. ընկած ժամանակահատվածում այդօրինակ հանցագործությունների կատարման առավել տարածված եղանակներից են հանդիսացել «լցոնումը» եւ «կարուսելը», ապա 2012թ-ին կայացած խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առավել տարածված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածով նախատեսված հանցագործության՝ մասնավորապես, ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքերը», ասել է ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը:

ՀՔԾ դիրքորոշման մասին մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031