Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիխանյանը հերքում է, որ «առյուծ պահող տղային» ահաբեկել են

Հունվար 16,2013 17:46

«Ո՞վ է դա ասել: Դա ո՞վ է: Չեմ կարողանում ճիշտն ասած հիշել նման մարդու: Արդյոք էակա՞ն է չհիշվող մարդու խոսքերը մեկնաբանելը»,- այսպես արձագանքեց ԲՀԿ քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, երբ նրանից մեկնաբանություն խնդրեցինք Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի վերլուծության հետ կապված, թե ինչու «առյուծ պահող տղան, որը բիցեպսներով զարմացնում էր բոլորին, հանկարծ պապանձվեց»: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, Գագիկ Ծառուկյանը վախեցել, ահաբեկվել է Սերժ Սարգսյանից:

Տիգրան Ուրիխանյանի խոսքերով` «Ես չգիտեմ ով, ում, ինչ տղաների է ահաբեկել»:

Այնուամենայնիվ մենք հետաքրքրվեցինք, երբ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց, ընտրեց պասիվ բոյկոտի տարբերակը` չառաջադրվել եւ չսատարել որեւէ մեկին, դրանում կա՞ Սերժ Սարգսյանի դերակատարումը, նրա ճնշումները` Գագիկ Ծառուկյանի վրա` Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Որեւէ ուժ գոյություն չունի, ոչ հասարակական, ոչ քաղաքական կազմակերպություններից, ոչ ներսից, ոչ դրսից, որեւէ մի տեղից ոչ մի ուժ, հոսանք գոյություն չունի, որը կարող է ստիպել ԲՀԿ-ին կամ ԲՀԿ առաջնորդին սեփական համոզմունքից կամ ժողովրդի վստահությունից, ակնկալիքից բխող քայլեր չիրականացնել, եթե այդ քայլերը ծրագրավորվում են կամ իրականացնել, եթե չեն ծրագրավորվում: Միակ դրդող հանգամանքը այն պատասխանատվությունն է, որի տակ մենք մտել ենք»:

Թե հիմա ի՞նչ է անելու ԲՀԿ-ի ընտրազանգվածը` Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ դրա պատասխանն իրենց որոշմամբ տվել են. «ԲՀԿ-ն որեւէ մեկին չի սատարելու»: Մեր հարցին` այսինքն ընտրազանգվածը պիտի տա՞նը նստի, չգնա՞ ընտրության` Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ այդտեղ ուղղորդում չկա. «Իսկ հանձնաժողովների կազմով եւ օրենքի ու բարոյականության եւ տրամաբանության շրջանակներում, առհասարակ թույլատրված մնացած բոլոր ձեւաչափերով մեր մասնակցությունը ընտրական գործընթացներում լինելու է հետեւել ընտրությունների որակին` քաղաքական հետաքրքրություն այս ընտրություններում չունենալով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031