Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանը` Գալուստ Սահակյանին. «Լիսկան մարդամեջում ծեծել է կնոջը, ինձ դատում են» (Տեսանյութ)

Հունվար 16,2013 16:43

«Օօօօօ~: Երկուշաբթի օրը ձեզ հրավիրում եմ Կենտրոն եւ Նորք –Մարաշ դատարան: Ինձ դատում են»,- այսօր ասուլիսից հետո Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը այսպես ողջունեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, երբ նրան պատահաբար հանդիպեց ակումբի դռների մոտ:

Հմայակ Հովհաննիսյանը սկսեց ամենայն մանրամասնությամբ պատմել քրգործի մանրամասները, տեղեկացնել վկաների մասին ու օգնության կանչել Գալուստ Սահակյանին. «Լիսկան մարդամեջում ծեծել է կնոջը, դա տեսագրվել է, էն մյուսը ծեծել է նրան, իսկ ես, որ ոչինչ չեմ արել…արի դե, մասնակցի դատին, տես մատ եմ ջարդե~լ, ի~նչ եմ արել: Մի ծիծաղելի բան է, գրոտեսկ է: Իհարկե, բռնապետությունը գրոտեսկային իրավիճակ է ստեղծում»:

Հմայակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել միջին աստիճանի մարմնական վնասվածք պատճառելու համար` Սենիկ Ջուլհակյանի հետ ունեցած նրա շենքային խնդիրների համար:

Մեր հարցին` նմա՞ն է Հմայակ Հովհաննիսյանը միջին ծանրության վնասվածք պատճառողի` Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նա թաքնված է»:

Այդ ընթացքում Հմայակ Հովհաննիսյանը Գալուստ Սահակյանին փորձում էր համոզել, որ ինքն անմեղ է. «Մատով չեմ կպել: Այ մարդ, ոչ մարդու իրավունքների պաշտպան գոյություն ունի: Խոչընդոտում են իմ իրավունքը: Պրովոկացիա են անում, ինձ նկարում են, գցում են youtube, այնտեղ պարզ երեւում է, որ ես իրեն մատով չեմ կպել, ցուցմունքը գրում է, որ մատը մնացել է դռան հետեւում, վնասվել է: Մի քանի օրից իրեն վերեւից ասել են` էդ ի՞նչ ես անում, տո կեղծ վկայություն տուր, մենք տեր ենք»:

Գալուստ Սահակյանը հետաքրքրվեց` վկա կա՞: Հմայակ Հովհաննիսյանն ասաց` այո, բայց վկաները նույն բառերով բոլորը գրել են նույն նախադասությունները, կեղծ վկայություններ են տվել. «Եթե նորմալ երկրում ապրեինք, նրանք պետք է պատասխան տան: Էդ Սենիկ-Ներսիկ…»:

Որքան էլ Հմայակ Հովհաննիսյանը փորձեց պատասխան ստանալ` աջակցելո՞ւ է իրեն ՀՀԿ խմբակցության ղեկավարը, գոնե գալո՞ւ է իր դատին` Գալուստ Սահակյանը ոչ մի խոստում չտվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031