Քեմբրիջի դքսուհին ամուսնու՝ արքայազն Ուիլյամի ուղեկցությամբ ներկայացել է իր պաշտոնական դիմանկարի ցուցադրությանը, որի հեղինակը նկարիչ Փոլ Էմսլին է: Դքսուհին շատ է հավանել Փոլի աշխատանքն ու ասել, որ ցնցված է, քանի որ դիմանկարը աննկարագրելի լավ է ստացվել: Նկարիչը նշել է, որ իր համար մեծ պատիվ է նկարել դքսուհուն:
Նա նաեւ ասել է, որ ամեն ինչ արել է, որպեսզի դիմանկարն անթերի ստացվի, բայց մի փոքր շեղվել է բնօրինակից. Փոլն իր աշխատանքում փոխել է Քեյթ Միդլթոնի աչքերի գույնը, սակայն դա չի անհանգստացրել դքսուհուն:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Կարդացեք նաև