Հալեպի համալսարանի ռմբակոծության հետեւանքով ծանր վիրավորվել է ազգությամբ հայ ուսանող Սարգիս Պետրոսը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Սիրիայի հայաշատ քաղաքի համալսարանի տարածքում երկու հուժկու պայթյունները տեղի են ունեցել երեկ, դրանց հետեւանքով ավելի քան ութ տասնյակ մարդ է զոհվել։
«Ազատություն» ռադիոկայան