Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղապետերը նախընտրական գրատախտակները պատրաստել են

Հունվար 16,2013 16:18

Ընտրությունները նշանակվելուց հետո` 21-օրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը պարտավոր է որոշում կայացնել համայնքի տարածքում քարոզչական

պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին: Սա Ընտրական օրենսգրքի պահանջն է: Համայնքի ղեկավարը որեւէ խտրականություն չպետք է դնի եւ բոլոր թեկնածուների համար պարտավոր է սահմանել այնպիսի պայմաններ, որոնք նրանց համար կապահովեն հավասար հնարավորություններ  (հավասար մակերես):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջի տեղեկատվությամբ, բոլոր համայնքներում արդեն առանձնացվել են այն տեղերը, որտեղ գրատախտակների վրա նախագահի թեկնածուները կարող են անվճար տեղադրել իրենց նախընտրական գովազդը: Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում տեղադրվել է 715 նախընտրական գրատախտակ` Կենտրոն վարչական շրջանում 120 հատ, Շենգավիթ վարչական շրջանում` 95, Քանաքեռ–Զեյթունում`51 գրատախտակ, Արաբկիրում` 120 հատ: Աջափնյակ վարչական շրջանում` 57,

Դավիթաշենում` 20, Նորք–Մարաշ վարչական շրջանում 12 գրատախտակ,

Մալաթիա–Սեբաստիա համայնքում` 98, Նոր Նորք վարչական շրջանում` 81,

Էրեբունիում` 30, Նուբարաշեն համայնքում` 6, Ավան վարչական շրջանում` 25:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031