Մի քանի օրից կմեկնարկի ամենահամով փառատոներից մեկը. հունվարի 19-23-ը Հռոմում «SIGEP» տոնավաճառն է սկսում, ինչի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել եւ անցկացվում է շուրջ 34 տարի: Տոնավաճառի շրջանակներում լինելու են պաղպաղակի միջազգային սրահ, շոկոլադից, հրուշակեղենից պատրաստված իրեր, առարկաներ, ինչպես նաեւ բազմապիսի թխվածքաբլիթներ: Փառատոնն անցնում է շատ ակտիվ, քանի որ ընթացքում լինում են հետաքրքիր միջոցառումներ, կազմակերպվում են խաղեր, հաղորդումներ:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ