Իջեւան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Արմեն Ասիլբեկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի համալրման բաժանմունքի պետ, անձնական դրդումներով իր ենթակայի՝ համալրման բաժանմունքի ավագ սպայի թվացյալ թերությունը թաքցնելու նպատակով չարաշահել է պաշտոնական դիրքը՝ զորամասի ժամկետային զինծառայողների հաշվառման մատյանում կեղծում է կատարել, շարքային Հ. Բաղդասարյանի արձակուրդից վերադառնալու օրը 2012թ. մայիսի 15-ից դարձրել է մայիսի 18-ը:
Այնուհետեւ մայոր Ա. Ասիլբեկյանը շարքային Հ. Բաղդասարյանի արձակուրդից ուշ վերադառնալու կապակցությամբ նախապատրաստվող նյութերի ընթացքում, իր կատարած կեղծիքը թաքցնելու նպատակով կազմել եւ Իջեւանի ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել հրամանի կեղծ քաղվածք, թե իբր զորամասի հրամանատարի կողմից շարքային Հ. Բաղդասարյանին արձակուրդ է տրվել 8 օր ժամկետով:
Արմեն Ասիլբեկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»): Այդ հոդվածը նախատեսում է 2-5 տարվա ազատազրկում:
Սույն գործով դատական առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունվարի 17-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ