Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանը Քոչարյանի պատվերո՞վ է առաջադրվել

Հունվար 16,2013 15:53

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր ասուլիսի ժամանակ «Ազգային համաձայնության» ղեկավար Արամ Հարությունյանին մեղադրեց  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերով առաջադրվելու մեջ: Նա, ըստ պարոն Սաֆարյանի,  մեծ դերակատարում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ:

«Այս ընտրություններում էլ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը միգուցե  զրկված է ավելի ազդեցիկ խաղալու հնարավորությունից, մնացել է Արամ Հարությունյանների հույսին»,- ասաց պարոն Սաֆարյանը:

Ա. Հարությունյանի առաջադրվելուն անդրադառնալով՝  պարոն Սաֆարյանը նաեւ ասաց, որ անլուրջ է համարում, երբ  5 տարին մեկ են քաղաքականությամբ զբաղվում.

«5 տարի չզբաղվես քաղաքականությամբ, հետո գաս ու նախագահական ընտրություններին որոշես, որ հարմար նախագահացու ես, ծիծաղելի է: Կամ այդ մարդկանց պետք է դնես աննորմալի տեղ, բայց այդ կարծիքին չեմ, որովհետեւ նրանք բոլորը հրաշալի հասկանում են իրենց վարքաբանության բոլոր պահերը: Նրանք կատարում են գործառույթ եւ այս պարագայում կատարում են հատուկ ֆունկցիա: Բոլորը գիտեն, ո՞վ է տվել այդ 8 միլիոնը, նրանք պատվեր են կատարում ու շպարգալկա են վերցրել ու ընդդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի են խոսում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031