Դա կարող է տեղի ունենալ, եթե ամերիկացի մարզիկ Լենս Արմսթրոնգի խոստովանությունից հետո նրա գործի ուսումնասիրությունը պարզի, որ Հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիան (UCI) թաքցրել է հեծանվորդի կազմակերպած լայնամասշտաբ դոպինգային սխեման: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՄՕԿ-ի անդամ Դիկ Փաունդը, որը ժամանակին ղեկավարում էր Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA): Փաունդի խոսքերով, այդ դեպքում ՄՕԿ-ին այլ բան չի մնա, քան նման արմատական քայլի գնալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ