Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անիի նախկին ոստիկանապետի որդին Վարդան Ղուկասյանի դստերը չի՞ երկրպագել

Հունվար 16,2013 15:32

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց  Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով առաջին  դատական նիստը: Լրագրողները սպանության մեջ մեղադրվող 29-ամյա Հարություն Սարգսյանի հորից` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանից հարցրեցին` ինչպե՞ս կմեկնաբանի «խանդի հողի վրա կատարած սպանություն» ձևակերպումը, իր տղան երկրպագե՞լ է Վարդան Ղուկասյանի դստերը: «Ես բացառում եմ դա, ես չեմ կարող ավելորդ բառ խոսել, ըստ ինձ հասած տեղեկությունների,  ոչ իմ տղաս է տեսել էդ աղջկան, ես դրանից հետո տղայիս տեսել, զրուցել եմ հետը, կասկած չունեմ, ոչ էլ պարոն Ղուկասյանի աղջիկն է տեսել, հիմա հերյուրանքներ են հանում: Եթե խանդ առաջանա մարդու մեջ, 3 տարբերակ գոյություն ունի. սա, իհարկե,  խոսքը չի վերաբերում Վարդան Ղուկասյանի ընտանիքին,  աղջիկներին, նաև   իմ տղային` Հարությունին կամ որևէ մեկին, ես կյանքի օրինագիծն եմ ասում, օրինակ եմ բերում ուղղակի, կամ պետք է մեր բարբառով ասած,  աղջկա  հետ ֆռռացած լինի տղան, կամ սիրահարված լինի կամ էլ ինտիմ հարաբերությունների մեջ լինի, որ խանդ առաջանա , բոլորդ էլ կյանքի մարդիկ եք, չե՞ք հասկանում, որ դա բացառված: Ես Վարդան Ղուկասյանի կամ իր մերձավորների ու հատկապես իր աղջիկների հասցեին ոչ մի բացասական բան չեմ կարող ասել, և չգիտեմ, որ ասեմ, չեմ էլ լսել: Իրար չեն էլ ճանաչում, տղես պարզվում է ընտրյալ աղջիկ ունի, որը հիմա էլ սպասում է , որ ամուսնանան»,- ասաց Սամվել Սարգսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031