Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Զուրաբյանին վախեցրել են, ասել են՝ էսօր գաղտնալսում ենք, վաղը կգյուլլենք»

Հունվար 16,2013 15:16

«Գաղտնալսումը էական բան չեմ համարում: Ինչո՞ւ դրսի գաղտնալսումները դրական բան են համարում: Ես կարծում եմ, որ գաղտնալսումները դրական են՝ մարդկանց ինֆորմացիա տալու համար, դրանք հասարակությանը ավելի շատ են տեղեկացնում քաղաքական ուժերի ներքին խոհանոցների մասին»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վստահեցնում էր, որ այսօր գաղտնալսմամբ եւ այլ մեթոդներով ընդդիմադիրներին վախեցնում, ահաբեկում են, ինչի հետ չէր համաձայնում ՀՀԿ-ական պատգամավորը: Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով՝ «Լավ, հիմի պիտի վաղը գան խորհրդարանում նորից կրակե՞ն, որ հասկանաք, որ վախի մթնոլորտ կա: Վերցրեք Լեւոն Զուրաբյանի «Ուրվագիծ» հաղորդումը տեսեք: Ի՞նչ եղավ դրանից հետո: Վախեցրին: Գաղտնալսեցին: Հետն էլ ասեցին՝ էսօր գաղտնալսում ենք, վաղը կգյուլլենք»:

Լեռնիկ Ալեքսանյանը բոլորովին այլ կերպ վերլուծեց իրավիճակը, թե ինչու իրականում նման պասիվ դիրք բռնեց ՀԱԿ-ը. «Լեւոն Տեր Պետոսյանը հույս ուներ, որ ԲՀԿ-ն կդառնա լրիվ ընդդիմադիր եւ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ընդդիմադիր ուժերը կընտրեն Լեւոն Տեր-Պետրոսյանին: Չստացվեց այդ գիծը: Բոլորին ուզում էր նա հավաքել իր անձնական առանցքի շուրջը»: Թե հիմա ինչ է լինելու, ըստ նրա, սխալները հեռվից նայելով՝ պետք է փորձեն հավաքել իրենց ու ճիշտ ուղով գնալ:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ այն շատ խորամանկ եւ բազմաշերտ որակեց Հմայակ Հովհաննիսյանը. «Երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է մրցակցության անհրաժեշտության մասին, նա որեւէ ձեւով չի անդրադառնում ԲՀԿ-ի չմասնակցելուն: Որովհետեւ դա է բերում մրցակցության բացակայությանը: Իսկ ինչու չի անդրադառնում, ցույց է տալիս, որ որոշակի պայմանավորվածություններ կան: Նա նախատեսեց ֆորս-մաժորային իրավիճակներ նաեւ այս հարցազրույցով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031