Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կշարունակի խաղալ երկու լարի վրա

Հունվար 16,2013 15:11

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով հունվարի 8-10-ը Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել, պատվիրակության հանրապետական անդամ Արտակ Զաքարյանը անդրադարձավ նաեւ  Հայաստան-Եվրասիական միություն փոխհարաբերություններին: Նրա կարծիքով, Հայաստանի եվրաինտեգրումը եւ Եվրասիական միության հետ հարաբերությունները որեւէ կերպ չեն կարող հակադրվել միմյանց, քանի որ դրանք տարբեր տեսանկյուններից բխում են Հայաստանի շահերից: Հանրապետական պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի եվրոպացի գործընկերները գիտակցում են, որ սուվերեն պետությունները պետք է քայլեր անեն իրենց շահերից ելնելով:

Հիշեցնենք սակայն, որ անցած տարեվերջին, երբ ակտիվացան ՀՀ-ի՝ Եվրասիական միության հետ  հարաբերությունների մասին հայտարարությունները, եվրոպացի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ քննադատություն հնչեցրին Հայաստանի իշխանությունների հասցեին, որոնք գրեթե նմանվում էին կողմնորոշվելու պահանջի: «Մենք ԵՄ անդամ  դառնալու հավակնություններ չունենք, հետեւաբար հակադրությունների խնդիր չկա: Եվրամիությունը մեզ համար լրացուցիչ անվտանգության եւ տնտեսական հարաբերությունների երաշխիք է, բայց դա որեւէ կերպ չի հակադրվելու ԱՊՀ շրջանակներում Հայաստանի համագործակցությանը, քանի որ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն է: Իսկ Եվրասիական միության տնտեսական գրավչությանը Հայաստանն անտարբեր չի կարող լինել՝ ելնելով մեր երկրի շահից», կարծում է Արտակ Զաքարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031