Լրագրողներից մեկն այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով հունվարի 8-10-ը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության բրյուսելյան այցին եւ հանդիպումներին, պատվիրակության անդամ Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց՝ արդյոք եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ քննարկվե՞լ են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մոտ մեկ ամիս առաջ Բրյուսելում արած հայտարարությունները: Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահը իր բրյուսելյան այցի ժամանակ եվրոպացի պաշտոնյաներին բողոքել էր, թե Հայաստանում անհնար է պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ այդ մասին խոսում են մարդիկ, ովքեր ներգրավված են կոռուպցիայի մեջ:
«Այցը պաշտոնական էր, հետեւաբար քննարկվել են միայն պաշտոնական նշանակության հարցեր: Որեւէ կուսակցության օրակարգում առկա հարցերին անդրադարձ չի եղել», – պատասխանեց հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ