Հունվարի 15-ի երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Գյումրիի Վարդանանց հրապարակում մի խումբ երիտասարդներ (այդ թվում նաև ես), երկինք ուղարկեցինք օդապարուկներ, որոնք գիշերային Գյումրին էլ ավելի գեղեցիկ դարձրեցին:
Օդապարուկները երբ մի քիչ վերև էին բարձրանում, նմանվում էին աստղերի: Այն տպավորությունն էր, կարծես ամեն մեկս ունեինք մեր սեփական աստղերը, որոնցում կարող էինք պահել երազանք և հուսալ, որ դրանք մի օր կկատարվեն:
Ստեփան Կակոսյան՝ (mynews.am)