Հունվարի 16-ին մոլորակը տոնում է «The Beatles» խմբի համաշխարհային օրը: Այդպես է հռչակել ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2001 թվականից: Ու չնայած 56 տարի է անցել, սակայն բիթլամոլությունը չի վերանում, եւ լեգենդար խմբի երգերը շարունակում են հուզել տարբեր սերնդի մարդկանց, որոնք գնահատում են որակյալ երաժշտությունը: Հունվարի 16-ը պատահական չի ընտրված: 1957 թվականին հենց այդ օրվանից լիվերպուլյան Cavern ակումբում սկսեցին իրենց աստղային ճանապարհի սկիզբը դեռ այդ ժամանակ շատերին անծանոթ Ջոն Լենոնը, Փոլ Մաքարտնին, Ջորջ Հարիսոնը եւ Ռինգո Սթարը:
Ըստ radiovesti.ru-ի. վերջին 30 տարիներին, «The Beatles»-ի ալբոմներից ստացված հասույթի մեծ մասը բաժին էր ընկել ոչ թե խմբի նախկին անդամներին, այլ փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի ընկերությանը: 1984-ին նա աճուրդով շահել էր լիվերպուլյան քառյակի երգերի թողարկման իրավունքը: Միայն 1995-ին Sony ընկերությունը վերագնեց Ջեքսոնից իրավունքների մի մասը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ