Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետի «թարս» որոշումը

Հունվար 16,2013 13:59

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը  հիմք ընդունելով Սեւքարի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի 2012թ. դեկտեմբերի 28-ի որոշումը՝ հունվարի 14-ին  Նաիրա Թանանյանին նշանակել է  «Սեւքարի միջնակարգ դպրոց» պետական  ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում եւ նրա հետ հինգ տարի ժամկետով կնքել աշխատանքային պայմանագիր:

Նույն օրը  մեկ այլ որոշմամբ մարզպետ  Ղուլարյանը Սեւքարի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատել է Մարուս Բալասանյանին եւ լուծել  2012թ. փետրվարի 1-ին նրա հետ  կնքած աշխատանքային պայմանագիրը:

2012թ. դեկտեմբերի 28-ին Սեւքարի դպրոցում կայացել է  տնօրենի թափուր պաշտոնի  համար մրցույթ, թեկնածուն  եղել է մեկը՝ Նաիրա Թանանյանը, ով ստացել է  5 «կողմ» եւ 1 «դեմ» ձայն:

«Առավոտը»  նախկինում տեղեկացրել է, որ 2012 թ. նոյեմբերի 24-ին  Սեւքարի դպրոցում կայացել է դպրոցի տնօրենի թափուր տեղի համար ընտրություն: Տնօրենի թեկնածու  եղել է միայն  Նաիրա Թանանյանը: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից  քվեարկությանը մասնակցել է 6-ը,  որից 4-ը քվեարկել է  Նաիրա Թանանյանի օգտին,  2-ը՝ դեմ,  տնօրեն ընտրվելու համար Ն. Թանանյանը պետք է առնվազն 5 քվե  ստանար:

Այդ օրը   գյուղի երիտասարդությունը ավտոմեքենաներով ժամանել է  դպրոցի բակ եւ դժգոհել, որ մարզպետ Ղուլարյանի ենթակայի թելադրանքով Սեւքարում դպրոցի տնօրեն են ընտրում: Նախկինում տեղեկացրել ենք, որ Սեւքարի  դպրոցի քիմիայի ուսուցչուհի Ն. Թանանյանը մանկավարժական կրթություն չունի, նա ընդունվել է Իջեւանի քոլեջ,  սույն կրթօջախի վերակազմավորման պատճառով կրթությունն ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի «Բժշկական կիբեռնետիկա» մասնագիտությամբ:

Սեւքարի բնակիչներն «Առավոտի» թղթակցին ասացին, որ  Նաիրա Թանանյանի ընտրությունը  գյուղում միանշանակ չի ընդունվել:

Ի դեպ, Մարուս Բալասանյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մարզպետի որոշումը մարզպետարանի ինտերնետային  կայքի   «Իրավական ակտեր» բաժնի «Մարզպետի որոշումներ» խորագրի ներքո  գլխիվայր, թարս է տեղադրվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031